Փրկարարներն ու պարեկները վ ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել է, իսկ ներսում անչափահասներ ու կանայք կան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։
Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։
17 Օգոստոս, 2026 18:21
481
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու
13 Նոյեմբեր, 2026 09:17
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
09 Նոյեմբեր, 2026 22:18
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06 Նոյեմբեր, 2026 20:10