Երևանի Թումանյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը, մեկ այլ մասում՝ հետադարձը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
19 Օգոստոս, 2026 16:20
84