Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով իր նոր՝ կարճ սանրվածքը։ Երկար տարիներ երկար վարսեր կրող 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ նման խորհուրդ իրեն ժամանակին տվել էր Զլատան Իբրահիմովիչը, իսկ հրապարակումը մակագրել է՝ «Կարճ մազեր․ ինձ միևնույն է»։

Transfermarkt-ի վարկածով՝ Հոլանդը «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալի հետ կիսում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կոչումը (220-ական մլն եվրո)։ 2026 թվականի աշխարհի առաջնության 39 օրերի ընթացքում նա դարձել էր 7 գոլի հեղինակ, իսկ նրա Instagram-յան էջի հետևորդների թիվն ավելացել էր ավելի քան 32 միլիոնով, ինչը Sky Sports-ի փոխանցմամբ՝ մրցաշարի լավագույն ցուցանիշն է:

«Մանչեսթեր Սիթին», որի կազմում նորվեգացին հանդես է գալիս 2022 թվականից, կիրակի օրը կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումը «Բորնմութի» հետ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին մանչեսթերյան ակումբը Անգլիայի Սուպերգավաթի խաղում 0։3 հաշվով զիջել էր «Արսենալին»։

 

203