Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի պայմանագրի ժամկետը 9,5 տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2034 թվականը։
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Էրլինգ Հոլանդը երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ մինչև 2034 թվականը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրից հանվել են խաղացողների գնման բոլոր կետերը, որոնք նախկինում գործում էին: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի ամենաբարձրը ակումբում։ Հաղորդվում է, որ դա սպորտի պատմության ամենաթանկ պայմանագրերից մեկն է:
24-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինների» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt- նորվեգացի գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։