Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։
Հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային գները։
24-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի՝ ավելանալով 20 միլիոնով։ Մինչև այս նորվեգացին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում էր «Ռեալի» խաղացողներ Ջուդ Բելինգեմի, Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին մասնակցել է 8 խաղի ու խփել 10 գոլ։
02 Հոկտեմբեր, 2024 14:52
460