Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը 2025 թվականի ամառային տրանսֆերայի պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցում։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողի տրանսֆերը կարող է ֆինանսական տեսանկյունից համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Նշվում է, որ «քաղաքայինները», ամենայն հավանականությամբ, ռեկորդային գումար կպահանջեն իրենց աստղային հարձակվողի համար:

Ներկայումս ռեկորդային է դեռ համարվում Նեյմարի «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը։ Բրազիլացի աստղի համար ֆրանսիական գրանդը կատալոնական ակումբին վճարել էր 222 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն «Սիթիի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am

453