Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է իրեն ապացուցել երկրում քաղբանտարկյալների առկայությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր քաղաքական համաներումը, հայտարարել է նա, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

 

«Վաղը քաղաքական համաներում կլինի, եթե որեւէ մեկը մեր Քրեական օրենսգրքում թեկուզ մեկ քաղաքական հոդված ցույց տա: Կամ որ նրանք դատապարտվել, կամ ձերբակալվել են, կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով: Ես նրանց անմիջապես կներեմ»,- ասել է Լուկաշենկոն:

 

Նախագահի խոսքով՝ քննչական մեկուսարանում հանդիպմանը ընդդիմադիրները հարցրել են, թե իրենց երբ են ազատելու, եւ ինքն առաջարկել է վերադարձնել «այն ամենը, ինչ գողացվել է ժողովրդից»: «Սպասում եմ: Մինչեւ հիմա սպասում եմ...»,- նշել է Լուկաշենկոն:

Նա պնդում է, որ կալանավորվածներն այս հարցերը քննարկել են ազգականների հետ: «Այս պարագլուխները այդպիսի հնարավորություն ունեին՝ փող չեն ափսոսի»,- հավաստիացնում է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ եթե մարդը չի ուզում տնտեսական հանցագործությունների համար նստել, ապա պետք է «վերջինը տա»: «Մենք ցույց ենք տվել ամենը, ինչ կա: Ոչ, դատարանը կորոշի: Ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի: Ահա եւ ամբողջ քաղաքական կամ այլ համաներումը»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը: Սա զանգվածային բողոքի ցույցեր էր առաջացրել, որոնք շարունակվում են գրեթե կես տարի: Մի շարք ընդդիմադիրներ կալանավորվել են կամ երկրից փախել:

Նախագահական պաշտոնի հավակնորդներից մեկը՝ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն դեռեւս հունիսին կալանավորվել էր՝ արտասահման խոշոր գումար դուրս բերելու մեղադրանքով:

 

Աղբյուր՝ news.am

28 Հունվար, 2021 17:40
355
; ;