Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, օգոստոսի 28-ին այցելել է կենտրոնական երկրորդ մասնաշենք՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել կառուցվող մասնաշենքի հարկաբաժիններում, պատասխանատուների հետ քննարկել նախագծային լուծումներն ու տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքի ծավալները և առաջիկա անելիքները:
Տեղում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել է շինարարությունն ըստ սահմանված ժամանակացույցի և որակական բարձր չափանիշներով ավարտին հասցնելու կարևորությունը:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ նոր ու արդիական պայմաններով հագեցած մասնաշենքի գործարկումը թույլ կտա էականորեն բարձրացնել ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել քննիչների գործունեության համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից հարմարությունները:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից: