Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս վերջին կտորը՝ 33 կմ-ը, շատ դժվար քշեցի և կիսամեռ վիճարում տեղ հասա, բայց արդյունքում այսօր քշեցինք 138 կմ և եկանք մի քիչ հանգստացանք, և հիմա ամեն ինչ լավ է։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով՝ երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։

Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

85