Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ առաջարկելու հնարավորությունները։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ տեխնիկական բնույթի խնդիրների լուծման համար նախարարը տվել է հանձնարարականներ, միաժամանակ առաջարկել ասոցիացիաներին լինել ավելի ակտիվ և նախադեպային խնդիրների, առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման` ընդգծելով համագործակցության համար գերատեսչության պատրաստակամությունը:
«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,-նշել է նախարարը:
Քննարկմանը ներկա մասնագիտական համայնքի անդամները ներկայացրել են իրենց ոլորտներում այս ամիսներին արձանագրված խնդիրները. Անդրադարձ է եղել ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին: