Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։

 

Տեսչական մարմնից հայտնում են՝ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

 

-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության  պահանջներին, բացակայել են,

-չափանոթները,

-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

 

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։

79