Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) աշխարհում խոշորագույն տարածաշրջանային միավորումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նախագահը նշել է, որ կազմակերպության անդամ երկրներում բնակվում է մոլորակի բնակչության գրեթե կեսը։

Պուտինի խոսքով՝ ՇՀԿ պետություններն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, նման համագործակցությունը նպաստում է ՇՀԿ անդամ երկրների կայուն զարգացմանը, ինչպես նաև Եվրասիայում խաղաղության, կայունության, վստահության և փոխգործակցության ամրապնդմանը։

Պուտինը նշել է, որ 2025 թվականին Ռուսաստանի և ՇՀԿ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը։

 

77