Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 24-ին «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։
Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։
Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։ Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության և խելագարության փխրուն սահմանների, միայնության և այլ կյանք երազելու մարդկային ցանկության մասին։
Ժամը 15:00-ի ներկայացումը հիմնականում նախատեսված է խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար և կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ՝ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի սոցիալական և ներառական ծրագրի շրջանակում։ Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ թատրոնն ու մշակութային կյանքն ավելի հասանելի դարձնելու տարբեր հանրույթների համար։
Սեպտեմբերի 24
15:00 — հատուկ ներկայացում՝ հիմնականում խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար
19:30 — ներկայացում լայն հանրության համար
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Տոմսերը՝ Tomsarkgh.am-ում
Բեմադրիչներ՝ Նատաշա Բելովա, Տիտա Յակոբելի Տևողությունը՝ 1 ժամ | 12+
Փառատոնի գլխավոր հովանավոր` Երևանի քաղաքապետարան
Աջակիցներ` Հայաստանում Բելգիայի դեսպանություն, Wallonie-Bruxelles international
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ Գործընկեր` Սոս Սատգսյանի անվան Համազգային թատրոն: