Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դռնբաց նիստում քննվել է «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարույթը։ Նիստին մասնակցել են կառուցապատողի ներկայացուցիչները, ինչպես նաև ք. Երևան, Ֆրունզեի 8/9 հասցեի բնակիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՄՍՇՊՀ-ից:

Վարույթը հարուցվել էր վերոնշյալ հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքից բնակարաններ ձեռք բերած մի խումբ քաղաքացիների հաղորդման հիման վրա սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առնչությամբ։

Ներկայացված հաղորդմամբ բնակիչները հայտնել էին, որ կառուցապատողը շենքը հանձնել է առանց մի շարք խոստացված պարտավորությունների կատարման, այդ թվում՝ ապահովված չէ շենքի գազիֆիկացումը, առկա էլեկտրական հզորությունը բավարար չէ, բացակայում է խաղահրապարակը։

Գործի քննությունը շարունակվում է։

55