Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում վերահսկողություն են իրականացրել և նմուշներ վերցրել առկա արտադրատեսակներից։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
04 Սեպտեմբեր, 2026 15:10
532
Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի «Չանախ» պանրի արտադրությունը
28 Հոկտեմբեր, 2026 10:56
Սյունիքի մարզի Բռնակոթի կաթնամթերքի արտադրամասում կասեցվել է «Լոռի», «Չանախ» պանիրների և «Մածունի» արտադրանքը
25 Օգոստոս, 2025 14:13
Կասեցվել է Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը
24 Դեկտեմբեր, 2024 20:21