Կասեցվել է Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, տրվել է խմբաքանակի ետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր։
24 Դեկտեմբեր, 2024 20:21
916
Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ
27 Հոկտեմբեր, 2026 20:08
Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
24 Հոկտեմբեր, 2026 15:22
Կասեցվել է «Արզնի կաթնամթերքի» կաթի և կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
25 Սեպտեմբեր, 2026 18:52