Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են էական նոր առաջարկներ․ նա այն անվանել է բովանդակալից։
«Ես այս շաբաթավերջը կբնութագրեի որպես բովանդակալից, այն իմաստով, որ շփումները վերսկսվել են ամիսների դադարից հետո»,- նշել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի հետ։
«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին հնարավորություն կա մշակել գործողությունների ծրագիր՝ բանակցությունները վերսկսելու և, հնարավոր է, երկու կողմերի համար ընդունելի լուծման հասնելու նպատակով»,- ասել է նա։

154