Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի  հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Նշված հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության ծառայողները:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի  չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել է՝ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Ռոման Սելիկյանն է։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ․ Սելիկյանի հետ վիճաբանել, ապա պարանոցի հատվածում նրան վնասվածք է պատճառել 50-ամյա Վարդան Դալաքյանը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել են Վ․ Դալաքյանին և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։

Փաստերի ճնշման տակ Վ․ Դալաքյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը, որից հետո նրան և դանակը կազմված փաստաթղթերով ներկայացրել են քննչական բաժին։

Դեպքի փաստով սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ռ․ Սելիկյանն աշխատում է «Վիվա Արմենիա»-ում։

85