Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 

 

«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվեցին գիտելիքներով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում լավագույն փորձով։ Վերապատրաստումն ավարտվեց մի քանի օր տևողությամբ գործնական վարժանքներով, որոնք միտված էին անհատական և թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցության խորացմանը»,- նշված է գրառման մեջ։

 

 

63