Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը։
Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»։
Շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկներն են համապատասխան օգնություն ցուցաբերել:
Երեխան տղա է, անունը Նարեկ, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։