Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայի քաղաքական ընդդիմությունը մտադիր չէ համագործակցել Պետեր Մագյարի գլխավորած նոր կառավարության հետ, քանի որ վարչակազմի գործողությունները համարում է անօրինական և հակաժողովրդավարական։
Այս մասին հայտարարել է «Ֆիդես՝ Հունգարական քաղաքացիական դաշինք» (Fdesz – Magyar Polgári Szövetség) կուսակցության առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք հավատարիմ ենք երկրին ու ժողովրդին, և հենց ժողովրդի հետ էլ կառուցողականորեն կհամագործակցենք», - ասել է նա «Blikk» առցանց պարբերականին տված հարցազրույցում։
Օրբանը պարզաբանել է, որ «Fidesz»-ը Մագյարի կառավարության գործողությունները՝ այդ թվում Հունգարիայի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, համարում է իշխանությունը յուրացնելուն և քաղաքական ընդդիմությունը ոչնչացնելուն ուղղված քայլեր։