Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հարմար թեկնածու կարող է լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար. հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն կցանկանար, որ Օրբանը միանա համաշխարհային կազմակերպության բարձրագույն պաշտոնի համար պայքարին, քանի որ կարծում են, թե նա կարող է ապահովել թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի աջակցությունը։
Պետդեպարտամենտի աղբյուրներից մեկը նշում է, որ նախկին վարչապետը կարող է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 10-ի աջակցությունը, ընդ որում՝ այդ ձայներից 8-ը, հավանաբար, համեմատաբար հեշտ կլինի ստանալ։
WSJ-ն նշում է, որ իրական հարցն այն է, թե որքանով Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան պատրաստ կլինեն հակադրվել մեծամասնությանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ սովորաբար զգուշավոր են վետոյի իրենց իրավունքը կիրառելու հարցում։