Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն

«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝

  • Վաղարշապատի ստորաբաժանում
  • Թումանյանի ստորաբաժանում
  • Վանաձոր 3 ստորաբաժանում
  • Եղվարդի ստորաբաժանում

Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝

  • Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,-հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

82