Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներն ունեցել են քաղաքական տարբեր ուժերի միջև իրական ընտրության հնարավորություն։ ԵԽԽՎ դիտորդները քվեարկության գործընթացը գնահատել են որպես լավ կազմակերպված։

Ժողովուրդը հստակ մանդատ է տվել

ԵԽԽՎ զեկույցի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին։ Նորընտիր իշխանությունները ժողովրդից ստացել են հստակ մանդատ։

Քվեարկության օրը՝ խաղաղ և կազմակերպված

ԵԽԽՎ դիտորդների գնահատմամբ՝ հունիսի 7-ի քվեարկությունն անցել է հիմնականում խաղաղ։ Դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկության ընթացքը դրական է գնահատվել։

Հայաստանը ցույց է տվել ընտրություններ կազմակերպելու իր կարողությունը

ԵԽԽՎ զեկույցը հաստատում է՝ Հայաստանը կարող է կազմակերպել բարդ ընտրություններ տեխնիկապես գրագետ, ընդհանուր առմամբ խաղաղ և ներառական ձևով։ Դիտորդները բարձր են գնահատել ընտրական հանձնաժողովների աշխատակիցների աշխատանքը։

Մի քանի կետեր ևս զեկույցից՝

♦ Հասարակությունը ցուցաբերել է ժողովրդավարական դիմակայունություն՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է իրականացնեն։

♦ Մասնակցությունը կազմել է 58,97%՝ զգալի աճ արձանագրելով 2018 թվականի արտահերթ ընտրությունների 48,62%-ի և 2021 թվականի ընտրությունների 49,40%-ի համեմատ։ Պատճառն այն կարող էր լինել, որ շատ հայեր կարծում էին, թե 2026 թվականի ընտրությունները երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության և ներքաղաքական ուղղության համար անսովոր կարևոր հետևանքներ կունենան։

♦ Հազվադեպ դեպքերում, հատկապես դիտորդների կամ լրատվամիջոցների մուտքը խոչընդոտվել է։ Դրանք հիմնականում արագ լուծվել են ՏԸՀ-ների աջակցությամբ։

♦Ընտրությունների օրը կարգավորված և հանգիստ էր, և միջազգային ընտրությունների դիտորդական առաքելության կողմից դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում գործընթացը դրական է գնահատվել։

♦ Տեղամասային հանձնաժողովների անդամները ստացել էին բարելավված ուսուցում, իսկ ընտրությունների օրվա լոգիստիկան պատշաճ կերպով ապահովված էր։

♦ Ընտրությունների վարչարարության եռաստիճան համակարգը՝ ԿԸՀ-ն, 38 տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) և ավելի քան 2 000 տեղամասային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ), գովասանքի է արժանացել տեխնիկական իրավասության և թափանցիկության համար։ Ուղիղ հեռարձակումը, բոլոր առանցքային որոշումների հրապարակումը և ընտրողների համապարփակ իրազեկումը վկայում էին վստահության ձևավորմանն ուղղված ջանքերի մասին։

Ամբողջական զեկույցը ԵԽԽՎ կայքում։

 

84