ԵԽԽՎ անդամ Աուրորա Ֆլորիդիան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։
Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին և հետևանքներին:



Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը Աուրորա Ֆլորիդիային և Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի իտալերեն պատկերագիրքը, որի հրատարակմանն աջակցել է Իտալիայի դեսպանատունը։
Նշենք, որ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
21 Հոկտեմբեր, 2026 16:48
66