Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Історія на тарілці» ուկրաինական YouTube-յան ալիքը, որը ներկայացնում է սննդի, ուտեստների և խոհարարական ավանդույթների մասին տեսնայություներ, վերջերս հայկական խոհանոցի մասին առանձին տեսանյութ է հրապարակել՝ «Вірменська кухня: країна, де зробили перше вино шість тисяч років тому» (Հայկական խոհանոցը․ երկիր, որտեղ առաջին գինին պատրաստվել է վեց հազար տարի առաջ) վերատառությամբ։

«Այս քարանձավից սկսում ենք մեր ուսումնասիրությունը հայկական խոհանոցի մասին՝ մի երկրի, որը վերապրել է հռոմեացիների, պարսիկների, արաբների, մոնղոլների, սելջուկների, օսմանցիների և խորհրդային իշխանության դարաշրջանները, սակայն չի կորցրել իր խոհարարական ինքնությունը։ Ավելին՝ հայկական խոհանոցի շատ տարրեր փոխանցվել են նաև հարևաններին»,- նշվում  հաղորդման մեջ։

Այս թողարկման մեջ անդրադարձ է կատարվել լավաշին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, խաշին․ նշվում է, որ այն ուտում են առավոտյան, ձմռանը, և ութ պճեղ սխտորով, տոլմային, խորովածին, փայտե մուրճով ծեծված քյուֆթային, լահմաջոյին և խաշլամային, բաստուրմային, սուջուխին ու մածունին։

Խոսվել է նաև գաթայի, Հայկական կոնյակի, Արենի խաղողի տեսակից պատրաստվող գինիների և թթի օղու մասին։

141