Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան և ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին հրաժարվել են «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից ստացած խորհրդարանական մանդատներից։

Այս մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագծում, որը վերաբերում է թափուր մանդատները կուսակցության դաշնային ցուցակի թեկնածուներին փոխանցելուն։ Նշված չորս անձինք էլ ընդգրկված էին «Միասնական Ռուսաստան»-ի ցուցակի դաշնային մասում։

Փաստաթուղթը Լավրովի, Սոբյանինի, Պոդդուբնիի և Լվովա-Բելովայի մանդատները ճանաչում է թափուր։ Պետդումայի մանդատներից հրաժարված այլ անձանց թվում են փոխվարչապետ Յուրի Տրուտնևը և մի շարք տարածաշրջանային ղեկավարներ։ ԿԸՀ-ն նախատեսում է ազատված մանդատները վերաբաշխել «Միասնական Ռուսաստան»-ի գրանցված այլ թեկնածուների միջև։

81