Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում ավարտվել են պատերազմի մեկնարկից հետո Պետդումայի առաջին ընտրությունները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 56,66 տոկոս։
ԿԸՀ-ի տվյալներով՝ արձանագրությունների 93 տոկոսի մշակումից հետո «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,83 տոկոսը, ինչը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է (49,82 տոկոս)։ Կոմունիստական կուսակցությունը ստանում է ձայների 13,81 տոկոսը, Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը՝ 8,93 տոկոսը, իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,97 տոկոսը։
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 4,96 տոկոս։ Խորհրդարանի ստորին պալատ անցնելու համար նրան անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսի շեմը։
«Միասնական Ռուսաստան»-ի թեկնածուները նույնպես առաջատար են 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում․ կուսակցությունն ամենայն հավանականությամբ, կստանա սահմանադրական մեծամասնություն։ Դրա համար կուսակցությանը անհրաժեշտ է 450 մանդատից ավելի քան 301-ը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները կլինեն սեպտեմբերի 25-ին: