Բուլղարիայում uպшնել են «Բոտև» ֆուտբոլային ակումբի նախագահին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գիշերը սպանվել է բուլղարական «Բոտև» ֆուտբոլային ակումբի նախագահ Իլիյան Ֆիլիպովը։ Ըստ բուլղարական Nova լրատվամիջոցի՝ սպանությունը տեղի է ունեցել այն պահին, երբ գործարարը վերադառնում էր տուն՝ իր թիմի խաղից հետո։
Աղբյուրները հայտնում են, որ Ֆիլիպովը սպանվել է գլխին արձակված մեկ կրակոցով. նրա վրա կրակել են տան մոտակայքում։ Ներկայումս տեղեկություններ չկան կալանավորված կասկածյալների կամ հետախուզվող անձանց վերաբերյալ։ Իրավապահ մարմինները կանգնեցնում են կասկածելի տրանսպորտային միջոցները և որոնում հանցագործին։
Այն բնակելի համալիրի մոտ, որտեղ ապրում էր Ֆիլիպովը, անտառապատ տարածք կա, և իշխանությունները ենթադրում են, որ մարդասպանն այնտեղ դարան էր մտել՝ սպասելով գործարարին։
30 Սեպտեմբեր, 2026 11:11
294
Բուլղարիայում բախվել է 50 մեքենա․ կան զոհեր
10 Նոյեմբեր, 2026 14:25
Ընտրությունների արդյունքում Բուլղարիայի գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել
02 Նոյեմբեր, 2026 13:20
Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչները քննարկել են մաքսային համագործակցությունն ու ԵՄ արտահանման հարցերը
27 Սեպտեմբեր, 2026 15:39