Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով կշարունակի պաշտոնավարել։ Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալները։

ԿԸՀ-ն մշակել է ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99,95%-ը։ Ըստ տվյալների՝ նախագահի և փոխնախագահի թեկնածուներ Իլիանա Յոտովան և Կիրիլ Վըլչևը ստացել են ընտրողների ձայների 57,581%-ը կամ ավելի քան 1,093 մլն քվե։ Անդրեյ Գյուրովն ու Գեորգի Կանդևը ստացել են ձայների 39,467%-ը (շուրջ 750 հազար քվե)։ Թեկնածուներից ոչ մեկին չի աջակցել ընտրողների 2,952%-ը (շուրջ 56 հազար մարդ)։

Ձայների հաշվարկը մոտենում է ավարտին։ Արձանագրությունների մնացած 0,05%-ի տվյալները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։

ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքներն ու ընտրողների մասնակցության տվյալները կհրապարակի ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը՝ ձայների վերահաշվարկից հետո։

 

75