Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։

 

Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնավարման համար օրենքով նախատեսված հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։

 

Այժմ առաջարկվում է այս սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։ Այսինքն՝ անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։

 

2022 թվականին օրենքը փոխվեց․ սահմանվեց, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը հատուկ կենսաթոշակի իրավունք չունի, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա։

 

Այսինքն՝ եթե, օրինակ, նախկին նախագահը համապատասխանում էր հատուկ կենսաթոշակ ստանալու մյուս պայմաններին, միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու պատճառով մինչև այդ փոփոխությունը հատուկ կենսաթոշակի իրավունքից չէր զրկվում։

 

Հատուկ կենսաթոշակը սովորական տարիքային կենսաթոշակ չէ։ Այն օրենքով նախատեսված է որոշ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար և պայմանավորված է նրանց նախկին պաշտոնով։

 

Օրինակ՝ նախկին նախագահը, եթե պաշտոնանկ չի արվել, օրենքով ստանում է գործող նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։

 

 

67