Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը կշարունակի օպերատիվ աջակցություն ցուցաբերել Եմենի զինված ուժերին՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժման (հուսիների) դեմ պայքարում և երկրի տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու գործում։

Այս մասին հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիկին։

«Կոալիցիայի միացյալ ուժերի հրամանատարությունը շարունակում է լիարժեք օպերատիվ աջակցություն ցուցաբերել Եմենի զինված ուժերին և հաստատակամ է՝ սատարելու օրինական կառավարությանն ու Եմենի եղբայրական ժողովրդին՝ պետական ​​հեղաշրջումը դադարեցնելու, ինչպես նաև պետությունն ու դրա ազգային ինստիտուտները վերականգնելու նպատակով»,- Սաուդյան մամուլի գործակալությունը մեջբերել է ալ-Մալիկիի խոսքերը։

85