Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ բացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոսկեզօծ արձանը, որում նա պատկերված է մերկ վիճակում՝ գոլֆի ձողը ձեռքին և մեկ այլ տղամարդու ուսերին նստած. հայտնում է Newsweek-ը։

Քանդակը կոչվում է «Նարնջագույն ժանտախտ» (Orange Plague), սակայն հայտնի է նաև «Անարդարության թագավոր» անվամբ։

Ըստ դանիացի նկարիչ՝ ստեղծագործության հեղինակ Յենս Գալշիոտի կայքի տվյալների՝ այն պատրաստված է պղնձից և 23-կարատանոց ոսկուց։ Արձանի բարձրությունը 2,6 մետր է։

Գալշիոտը բացատրել է, որ քանդակը  սատիրա է՝ ուղղված Թրամփին, «կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի» դեմ նրա հարձակումներին և կլիմայի փոփոխության վերաբերյալ նրա դիրքորոշմանը։ Քանդակագործի խոսքով՝ այն ստեղծելու համար իրեն ոգեշնչել է Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը։ 

«Spiegel»-ը նշում է, որ արձանը բացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, և ցուցադրվելու է մինչև հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ը։

76