Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Կենտրոնական Ասիա (C5) + Ադրբեջան» ձևաչափով համագործակցության շրջանակներում առաջարկել է քննարկել «TRIPP» երթուղու ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն՝ «Միջին միջանցքին»:

Այս մասին նա հայտարարել է Ավազայում կայացած Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների խորհրդատվական 8-րդ հանդիպմանը՝ առաջարկելով քննարկել գոնե փորձագիտական ​​մակարդակով։

«Սա կընդլայնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին»,- շեշտել է Տոկաևը։

Նախագահն ընդգծել է, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Անդրկասպյան երթուղու զարգացմանը՝ նշելով, որ վերջին միտումները վկայում են դրա նկատմամբ աճող պահանջարկի մասին։

Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի գնահատումներով՝ Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը մինչև 2040 թվականը կարող է քառապատկվել, եթե իրականացվեն ենթակառուցվածքային բոլոր նպատակները։
 

180