Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին, Համընդհանուր առողջության ապահովագրության ներդրմանը և միջազգային համագործակցության զարգացման հեռանկարներին։
Նախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկած Համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի փուլային ներդրումը կարևոր քայլ է որակյալ բուժօգնության հասանելիության ընդլայնման և առողջապահական ֆինանսավորման համակարգի վերափոխման ճանապարհին։
Առաջիկա առաջնահերթությունների թվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, քրոնիկ հիվանդությունների կառավարումը և եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցումը։
Առանձնահատուկ ընդգծվել է Գերմանիայի հետ համագործակցության ներուժը՝ բժշկական տեխնոլոգիաների, արհեստական բանականության վրա հիմնված ախտորոշման, հեռաբժշկության, դեղագործության և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։