Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։ Ըստ թուրքական «İlke TV» հեռուստաալիքի՝ նա ներգրավված է կապիտալի շուկայում կասկածելի գործարքների վերաբերյալ գործում։

Այդընը ձերբակալվել է Անկարայում, այնուհետև տեղափոխվել Ստամբուլ։ Նա այն հինգ անձանցից է, որոնք ձերբակալվել են Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերջին փուլի շրջանակներում։

Գործով անցնող մյուս անձանց թվում են՝ «Türkiye Sigorta» և «Türkiye Hayat Emeklilik» ապահովագրական ընկերությունների գլխավոր տնօրենի օգնական Ֆահրի Ուղուրը, «Tera Holding»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սեդա Թարըմ Քոջաբալքանը, «KUYAS Yatırım» ներդրումային ընկերության ղեկավար Աբդուլլահ Դալը, ինչպես նաև Հաքան Էրյըլմազը, որի պաշտոնը չի հրապարակվել։

135