Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խնդրանքը՝ Իսրայելում սպասվող ընտրություններից առաջ Իրանի դեմ համատեղ հարված հասցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին։

«Նեթանյահուն իսկապես ցանկանում էր դա և փորձում էր համոզել Թրամփին, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համատեղ հարձակում իրականացնել Իրանի վրա, սակայն Թրամփը չհամաձայնեց»,- հեռուստաընկերությանը հայտնել է իսրայելական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ պատճառներից մեկը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էյալ Զամիրի նախազգուշացումն էր։ Նա ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դան Քեյնին տեղեկացրել էր, որ նման հարվածը կխաթարի Իսրայելում ընտրությունների ընթացքը և կստիպի հետաձգել դրանք։

CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելը նախապատրաստվում էր Իրանի վրա հարձակման և ամերիկացի պաշտոնյաների շրջանում աշխատանք էր տանում՝ նման հարվածներին աջակցություն ստանալու համար։

78