Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջմշակութային երկխոսության 2-րդ համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանի և տարածաշրջանի պատմության մեջ նոր փուլ է սկսվել, որի նպատակն է հասնել խաղաղության և ամրապնդել այն։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ և իսլամաֆոբիայի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Միգել Անխել Մորատինոսը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել կողմերին՝ կրոնական օբյեկտների պաշտպանությանն ուղղված իր գործողությունների ծրագրի շրջանակում։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ կառույցներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող են աջակցել այս գործընթացին։ Նպատակն է հաշտեցման գործընթացը վերածել իրականության»,- ընդգծել է Մորատինոսը։

63