Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինը՝ Անի Ավետիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ:

Վերջինիս մայրը՝ Մանուշակ Ավետիսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սպասում են՝ վերքերը լավանան, որ հաջորդ վիրահատությունները իրականացվեն:

«Դեռ չի լավացել վերքը, պետք ա լավանա, որ կարենան վիրահատեն: Ցավեր ունի, ինչ կարամ ես ինչ ասեմ: Ես ստեղ էրեխեքի մոտ եմ»,- նշում է նա:

Ըստ կնոջ՝ երեխաների հետ էլ հոգեբաններն են աշխատում. «Մասիսի Դաշտավան գյուղում ենք, երեխաները վախեցած են, հետները հոգեբաններն են աշխատում, աննշան փոփոխություն կա, տղան ա շատ ընկճված»:

Ըստ տուժած կնոջ մոր՝ հիվանդանոցային բոլոր ծախսերը հոգում է պետությունը. «Նախարարությունը ծախսերը, բան լրիվ անում ա: Հոգեբաններն էլ են անվճար աշխատում էրեխեքի հետ»:

Մանուշակ Ավետիսյանին զայրացնում է այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացնում իրենց խոսքերը․

«Գնում խոսցնում են (-խմբ. նկատի ունի Անի Ավետիսյանին), նորից թազանում ա, չգիտեմ՝ ինչ ասեմ: Լրատվականներն էլ բան են հարցնում... իմ աղջկան խոսցրել են, էնի ճիշտ խոսում ա, նախադասությունները փոխած են ներկայացնում, ոչ մեկն էլ չի ուզում խոսա, պատասխանի հարցերին: Մենք էլ ենք կարդում, սխալ բաներ ա գրած: Մեր ասածին համապատասխան բան չի գրած: Իմ աղջիկը ամուսնալուծված ա, 6 տարի ա՝ դատարանով բաժանված ա: Էնի (-խմբ. երեխաների հայրը և Անի Ավետիսյանի նախկին ամուսինը) սկի չի զանգում իրա էրեխեքից հարցնի: Մի տարի ա՝ նոր ամուսնացել ա աղջիկս, ամուսինը հիվանդանոցում պահում ա Անիին»:

251