Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 23-ին 6-րդ ուսումնարանից դանակի վիրավորումով 15 տարեկան անչափահաս տղայի են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։

Ուսումնարանից Araratnews-ին տեղեկացրին․ «Դասի ժամին մտերիմ ընկերները նստած են եղել, որոնցից մեկը՝ Ս. Գ․-ն, բացել է դանակը, որը պատահաբար դիպչել է մյուս ընկերոջ՝ ՏԳ․-ի ոտքին, դանակահարություն չի եղել։ ՏԳ․-ն դասի ժամանակ խնդրել է դասից դուրս գալ, մի քիչ հետո ընկերն է ցանկացել դուրս գալ, բայց թույլ չեն տվել, դասղեկն է տեսել ՏԳ․-ին դրսում, որը նշել է, որ վատ է զգում և ուզում է գնալ բուժկետ»։

Araratnews-ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքից Տ․ Գ․-ին բուժող բժիշկը տեղեկացրեց, որ Տ․ Գ․-ի վիճակը բավարար է, նա հիվանդանոց է տեղափոխվել միջին ծանրության վիճակում:  Բացվածքը եղել է խորը՝ 7-8 սմ։

Ուսումնարանից նաև տեղեկացրին, որ տղաները գերազանց վարքի տեր են, համեստ, խելոք։ Նրանք  սովորում են առաջին կուրսում։

157