Վիճաբանության հետևանքով դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է

Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975 թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982 թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 20։00-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984 թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և թողել հեռացել, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
18 Փետրվար, 2021 16:13
1337
Հայտնի է, թե ինչպես է դանակի վիրավորում ստացել 6-րդ ուսումնարանի սանը. մանրամասներ
24 Հունվար, 2025 13:51
Երկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրյա քաղաքացուց հափշտակություն են կատարել. նրանք ձերբակալվել են
03 Մարտ, 2023 23:17
Դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդուն. ՔԿ
08 Հունիս, 2022 18:31
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
22 Օգոստոս, 2024 15:03