Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո Բայդենի) կարգադրությամբ (պաշտպանության) նախարարությունը կկատարի ուժերի գլոբալ տեղաբաշխման քննարկում»,- ասված Է Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը ճշտել Է, որ քննարկումը կներառի «ռազմական ներկայության, միջոցների, ռազմավարության եւ գործողությունների» հարցերը:

 

«Մենք կխորհրդակցնեք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ այդ քննարկումը կատարելիս: Ինչպես ես ասացի (Պենտագոնի ղեկավարի) պաշտոնում իմ առաջին օրը, ոչ ոք չի կարող այս գործում հաջողության հասնել միայնակ»,- հավելել Է Օսթինը: Քննարկման արդյունքներով նա պետության ղեկավարին կներկայացնի հանձնարարականներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես «ավելի լավ բաշխել զինված ուժերը՝ ելնելով» երկրի «ազգային շահերից»:

Ավելի վաղ Բայդենը, ճառով հանդես գալով Պետդեպարտամենտում, հայտարարել Է արտասահմանում ամերիկյան զորքերի տեղաբաշխման գլոբալ վերանայման մասին: Պետության ղեկավարը նշել Է, որ նշված քննարկման անցկացման ժամանակ Վաշինգտոնի վարչակազմը «դադարեցնում Է զորքերի դուրսբերումը Գերմանիայից»: ԳԴՀ-ից ամերիկացի զինծառայողների զգալի մասի վերատեղաբաշխման որոշումն ընդունվել Է Վաշինգետոնի նախորդ վարչակազմի կողմից անցյալ տարվա ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

623