Երեւան ներկրված նոր միկրոավտոբուսների մի մասն այսօր երթուղի է դուրս եկել։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից «Հայկական ժամանակը» տեղեկացել է, որ նոր մեքենաները շահագործվում են առայժմ միայն մեկ՝ համար 26 երթուղում, որը Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից քաղաքի կենտրոնով հասնում մինչեւ Նորք-Մարաշ վարչական շրջան, իսկ այնուհետեւ Նոր Նորք։

Հիշեցնենք, որ համայնքային միջոցներով ձեռք է բերվել 100 փոքր ավտոբուս, որոնցից 30-նն արդեն Երեւանում են։ Դրանք նախատեսվում էր շահագործել 3 երթուղիներում՝ 26, 99 ու եւս մեկ նորաբաց երթուղում։ 

Հակոբ Կարապետյանը նշել է, որ մյուս երկու երթուղիները կսկսեն նոր ավտոբուսներով սպասարկվել առաջիկա օրերին։  

Լուսանկարները տրամադրել են Երեւանի քաղաքապետարանից

336