Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Պատվիրակության անդամները համաժողովի շրջանակում մասնակցել են կոմիտեի կազմում գործող բժշկագիտական սեմինարներին, շրջայց կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում։

Գեներալ-մայոր Փաշիկյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի ղեկավար կազմի և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ։

44