Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է նոյեմբերի 19-ին Շենչժենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ բանակցությունների անցկացումը։

«Ցանկացած բանակցություն, որն անցկացվում է, լավ բանակցություն է։ Սա ասում եմ որպես արտաքին քաղաքականության մասնագետ», - ասել է Վադեֆուլը Բաքվում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով՝ մեկնաբանելով երեք երկրների առաջնորդների առաջիկա բանակցությունները։ Նրա խոսքերը փոխանցում է DPA գործակալությունը։

Միևնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը պարտադիր է։

134