Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ժամը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կփորձեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ անցկացնելու հնարավորություն գտնել՝ կարճ, ոչ պաշտոնական զրույցի ձևաչափով։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Չինաստանի նախագահ Ծինփինի անունից կազմակերպվող հանդիսավոր ընդունելության ժամանակ։ Միջոցառումը նվիրված կլինի ԱԽՏՀ անդամ տնտեսությունների առաջնորդներին։

134