Ուենդի Մորթընը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը սույն թվականի փետրվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ուենդի Մորթընը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
17 Փետրվար, 2021 19:49
445
Արարատ Միրզոյանն ընդունել է Ուենդի Մորթընին
17 Փետրվար, 2021 02:00
Բարի օր, Հայաստան. Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան
16 Փետրվար, 2021 21:29
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ
15 Հունվար, 2021 23:48
Բարի օր, Հայաստան. Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան
16 Փետրվար, 2021 21:29