Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դի են հայտնաբերել
Փրկարարները հրդեհի ահազանգը ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել և կարճ ժամանակում մարել այն։
Կոտայքի մարզ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում այսօր դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փետրվարի 18-ին` ժամը 07։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ շենքի բակում կրպակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։
18 Փետրվար, 2021 22:18
1972
Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը
18 Սեպտեմբեր, 2026 11:05
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում
11 Սեպտեմբեր, 2026 10:00
Կարևորը ապագա հաղթանակներն են, որին բոլորս սպասում ենք․ Վահրամ Դումանյան (լուսանկարներ, տեսանյութ)
14 Հուլիս, 2021 21:45
Փրկարարները ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը
13 Սեպտեմբեր, 2026 22:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14 Հուլիս, 2026 10:10
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
02 Փետրվար, 2026 12:16