SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում նվազել է ավելի քան 15 միլիարդ դոլարով՝ Tesla ընկերության բաժնետոմսերի արժեզրկման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալների համաձայն, Մասկի կարողությունն ընկել է 15,2 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 183 միլիարդ դոլար:

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոսի կարողությունը նույնպես փոփոխվել է։ Այն նվազել է 3,73 միլիարդով՝ կազմելով 186 միլիարդ դոլար: Այսպիսով, Բեզոսը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականը, իսկ Իլոն Մասկը երկրորդ հորիզոնականում է:

Երկուշաբթի Tesla ընկերության բաժնետոմսերը նվազել են 8,55 տոկոսով՝ կազմելով 714,5 դոլար, իսկ Amazon–ի բաժնետոմսերը նվազել են 2,13 տոկոսով և կազմել 3,180,74 դոլար:

 

Աղբյուր՝ tert.am

1051