Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է և փակել ճանապարհը։

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում այս գիշեր տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 24-ին, ժամը 05:35-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է և փակել ճանապարհը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Մ․ Գ․-ին (ծնված 1994 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1995 թ․), ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ապամոնտաժել լուսացույցի սյունը և հեռացրել երթևեկելի հատվածից։


 

345